Նորություններ


04 Feb, 2024

«ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՏԵՐԻԵՐ 2024» 16-րդ Միջազգային խոշորագույն մասնագիտացված ցուցահանդեսը. Երևանում

Հարգելի գործընկերներ!
«Պրոմ Էքսպո» ընկերությունը հրավիրում է մասնակցելու «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՏԵՐԻԵՐ 2024» 16-րդ միջազգային
 մասնագիտացված ցուցահանդեսին, 
որը կանցկացվի 2020 թվականից ԵՐԵՎԱՆ ԷՔՍՊՈՑԵՆՏՐՈՒՄ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

«ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՏԵՐԻԵՐ 2024» ցուցահանդեսին մասնակցում են այս ոլորտը ներկայացնող ավելի քան
120 տեղական և արտասահմանյան 
կազմակերպություններ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից, Իրանից և այլ երկրներից, որոնք սպառողին 
առաջարկում են այս ոլորտում նորարարություններ և նոր տեխնոլոգիաներ։

«ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՏԵՐԻԵՐ 2024» ցուցահանդեսի նպատակն է խթանել Հայաստանի և արտասահմանյան երկրների միջև համատեղ բիզնես և
 ներդրումային ծրագրերը, խրախուսել ներդրողներին ուսումնասիրել այս ոլորտը, ինչը դրականորեն կազդի երկրի տնտեսական աճի վրա։ 
Ցուցահանդեսը բարենպաստ պայմաններ կստեղծի նոր գործարար կապեր հաստատելու համար, ինչպես նաև կնպաստի փոքր և միջին բիզնեսի զարգացմանը։

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ, որը հանդես է գալիս որպես Հայաստանում
Եվրոպական Ձեռնարկությունների Ցանցի Գործարար Համագործակցության Կենտրոն, կազմակերպում է B2B հանդիպումներ՝ խթանելու եվրոպական և 
հայկական կազմակերպությունների միջև գործարար համագործակցությունը: Սա հիանալի հնարավորություն է արտասահմանյան երկրներից բիզնես 
գործընկերներ գտնելու համար։
 

Թեմատիկ բաժիններ
Անվտանգության համակարգեր
Բանկեր, վարկային ընկերություններ
Բեռնափոխադրումներ
Ջեռուցման, օդափոխության, գազամատակարարման, ջերմամատակարարման և ջրամատակարարման համակարգեր
Դռներ և պատուհաններ
Արտաքին և ինտերիերի ձևավորում
Ինտերիերի պարագաներ (կահույք, գորգեր, խոհանոցային պարագաներ)
Լոգարաններ և սաունաներ
Լուսավորության տեխնոլոգիա
Լանդշաֆտային դիզայն
Ծառայություններ և մաքրման միջոցներ
Դիզայն
Ներկեր և պաշտպանիչ նյութեր
Շինարարական գործիքներ և մեքենաներ
Ներքին հարդարման համար շինանյութեր և նյութեր, տեխնոլոգիաներ
Շինարարություն, վերանորոգում
Սանտեխնիկա և կենցաղային տեխնիկա
Ոռոգման համակարգեր
Ջրամատակարարման և կոյուղու համակարգեր

դեպի վերև